News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկի լոգարանում անցած տարվա նոյեմբերին երիտասարդ կնոջ մահվան պատճառը հայտնի է:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ի փականագործ Դեբետ Շ.-ն ստուգայցերի ժամանակ ստուգել և պատշաճ կարգով չի արձանագրել հայտնաբերված խախտումները: Մասնավորապես, նա չի արձանագրել Առինջ գյուղի առանձնատաններից մեկի գազասպասարկման համակարգերի անհամապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված առանձնատան լոգարանում խախտումների առկայության պայմաններում ապօրինի կերպով ինքնակամ տեղակայված գազային արագային ջրատաքացուցիչի ծախսօդատար համակարգի կիսակառույց վիճակի, օդի ներհոսքի լոգարանի դռան և հատակի միջև անհրաժեշտ բացվածքի բացակայության պայմաններում առկա էական և ակնհայտ խախտումները վերացնելու համար: Այս ամենի հետեւանքով տեղի է ունեցել արագային ջրատաքացուցիչում գազաօդային խառնուրդի թերայրում, այրման արգասինքները ամբողջությամբ մթնոլորտ դուրս չեն մղվել, առաջացել է շմոլ գազի անթույլատրելի քանակով կուտակում լոգարանում, ինչի հետեւանքով 30-ամյա Տաթեւիկը մահացել է:

Փականագործին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն էլ առաջացրել է անձի մահ): Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում 2016թ. նոյեմբերի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի տներից մեկում հայրը լոգարանում հայտնաբերել է դստեր դին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ