News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 22-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ բարձր գնահատել Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերի հետ կապված Ֆրանկ Էնգելի ակտիվ գործունեությունը: Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորին պարբերաբար Արցախ այցելելու եւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից իրավիճակին տեղում ծանոթանալու, արցախահայության տրամադրությունների ու ձգտումների մասին անմիջականորեն նրանց հետ շփումներից տեղեկանալու համար:

Ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ եւ կարեւոր լսարան է ոչ միայն Եվրոպական միության անդամ երկրների եւ ԵՄ գործընկերների, այլեւ միջազգային հանրության համար, Սերժ Սարգսյանն այս համատեքստում մեծապես կարեւորել է Եվրախորհրդարանում Ֆրանկ Էնգելի ղեկավարած Արցախի հետ բարեկամական խմբի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում Արցախի ժողովրդի արդարացի պայքարը նաեւ Եվրախորհրդարանում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը:

Սերժ Սարգսյանն ու Ֆրանկ Էնգելը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի եւ առկա խնդիրների շուրջ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու գոհունակությամբ նշել համագործակցության ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որի վկայությունն է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո վերջերս համաձայնագրի տեքստի նախաստորագրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ