News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն վստահ է, որ Չինաստանն ավելի մեծ ազդեցություն կգործի Հյուսիսային Կորեայի վրա՝ Փհենյանի միջուկային ծրագրի դադարեցմանը հասնելու համար: Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Փենսը նշել է, որ Փհենյանի հրթիռային ծրագիրը «սպառնալիք է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար եւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում մայրցամաքային Ամերիկայի համար»:

Փենսը նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, որն ուղղվում է դեպի Կորեական թերակղզի, Ճապոնական ծովում կլինի մի քանի օրից:

Թյորնբուլն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը կարող է օգտագործել իր տնտեսական ազդեցությունը՝ Հյուսիսային Կորեայի կողմից պահանջներին հետեւելուն հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ