News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ՌԾՈՒ-ի սպառազինությունը համալրվել է հայրենական արտադրության Bayraktar դեսանտակին նավով, որը կառուցվել է LST (Landing Ship Tank) ծրագրի շրջանակում: Այս մասին գրում է Anadolu-ն:

Ազգային անվտանգության նախարար Ֆիքրի Իշիկը հայտարարել է, որ Թուրքիան այն 10 երկրների թվում են, որոնք կարող են սեփական ուժերով ռազմանավեր նախագծել եւ կառուցել:

2011 թվականին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը պայմանագիր է ստորագրել HAVELSAN թուրքական ընկերության հետ LST ծրագրի իրականացման մասին, որի շրջանակում ծրագրվում է երկրի ՌԾՈՒ-ի համար նավեր կառուցել:

Bayraktar-ն առաջինն է երկու նավերից, որը կառուցվել է այդ նախագծի շրջանակում: Այն կարող է դիմակայել ատոմային, կենսաբանական եւ քիմիական հարձակումներին: Նավը 71%-ով հագեցած է թուրքական տեխնոլոգիաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ