News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հարստության աղբյուրներով հետաքրքրվողներին խորհուրդ  է տալիս  ուսումնասիրել իր հայտարարագրերը՝ 2000–ական թվականներից սկսած։ Արաբկիրում  այսօր՝ ապրիլի 22–ին, լրագրողների  հետ զրույցում նա անդրադարձել է «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի այն մեղադրանքներին, որ Տարոն Մարգարյանի հարստության մեծ մասը Երեւանի բյուջեի յուրացումներից է ձեւավորվել։

«Անկեղծ չեմ լսել՝ ինչ է ասել, ես տեղյակ չեմ: Եթե խոսում է իմ կարողության մասին, ես դեռ 2000–ական թվականներից իմ հայտարարագրում նշել եմ իմ կարողությունների մասին, թող վերցնեն ուսումնասիրեն»,–ասաց Տարոն Մարգարյանը։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի հիշեցմանը, որ  «ավելի լավ Երեւան» խոստացող  ՀՀԿ–ն փորձում էր կրկնակի բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը ու դարձնել 200 դրամ, Տարոն Մարգարյանն ասաց, թե չի  հիշում 200 դրամի մասին։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի խոստացած ավելի լավ Երեւանում մինչ օրս չի լուծվել մայրաքաղաքի ամենակարեւոր խնդիրը՝ տրանսպորտի հարցը, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Ես համաձայն չեմ: Ես վստահ եմ մեր երեւանցիների վրա, նրանք չորս տարի շարունակ տեսել են մեր թիմի աշխատանքը, մեր ընդդիմախոսները մի քանի խնդիր են բարձրաձայնում, ես կարող եմ բազմաթիվ խնդիրներից խոսել, իրենք պետք է մի հինգ տարի ծանոթանան քաղաքային տնտեսության հետ, նոր իմանան ինչ խնդիրներ կան քաղաքային տնտեսությունում»։

Տարոն Մարգարյանը մանրամասնեց, թե ինչու են քանդվել Երեւանի պատմական շենքերը՝ նշելով, որ քանդված շենքերը պատմամշակութային արժեքներ չեն եղել։

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի փլուզվող տանը, նա ասաց, որ դա տունը մասնավորեցրած անձի խնդիրն է, ոչ թե քաղաքապետարանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ