News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողին, նախնական տվյալներով, սպանել են կենցաղային հողի վրա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունում:

Հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 22-ին տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում զորամասից ոչ հեռու դանակով զինված քաղաքացիական անձը հարձակվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի վրա: «Դանակի հարվածի հետեւանքով զինծառայողը տեղում մահացել է: Գյումրիի ոստիկանությունը ձերբակալել է հարձակումն իրագործած անձին: Փաստի առիթով ռազմաբազայի շտաբի հրամանատարությունը տեղի իրավապահների հետ հետաքննություն է անցկացնում»,- ասված է ՀՌՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Սպանված զինծառայողի անձը հաստատվել է. նա Դմիտրի Յալպաեւն է, 21 տարեկան, պայմանագրային զինծառայող էր: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ 20-ամյա Ջ.Ա.-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ