News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փարիզում հարյուրավոր ոստիկանների կանայք եւ ընկերուհիները Ելիսեյան դաշտերում ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Ֆրանսիայում բռնության աճի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ցույցերի առիթը Փարիզում բազմիցս դատապարտված Քարիզ Շերֆիի կողմից ոստիկան Քսավիե Ժուգելեի սպանությունն է: Հարձակման հետեւանքով եւս երկու ոստիկան վիրավորվել է, ինչից հետո հարձակվողին գնդակահարել են:

Ոստիկանների կանայք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով: Նրանք սեւ եւ վարդագույն փուչիկներով են եղել:

Միաժամանակ, ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ, Փարիզի Հյուսիսային կայարանում տղամարդու են ձերբակալել, որը դանակով զինված մոտեցել է ոստիկաններին:

Այս իրադարձությունները տեղի են ունենում կիրակի նախանշված նախագահական ընտրությունների առաջին փուլի նախաշեմին:

Նախագահի թեկնածուներին մեղադրում են նախընտրական արշավի ընթացքում ելույթներում ոստիկանների սպանության թեման սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ