News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժամանակի մեջ ճամփորդությունը հնարավոր կդառնա արդեն 50 տարի անց: Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը:

Ըստ Oane-ի՝ գիտնականները գրեթե համոզված են, որ դա անխուսափելի է: Միակ բանը, որ հիմա խանգարում է նման տեխնոլոգիայի ի հայտ գալուն, տեխնիկական առաջընթացի անբավարարությունն ու անհրաժեշտ գիտական նյութերի բացակայությունն է, որոնք կարող են հետազոտողներին նման բացահայտման մղել:

Մասնագետների կարծիքով՝ մարդուն ժամանակի մեջ ճամփորդության ուղարկելու առաջին մեթոդը լույսի արագությունը հաղթահարելն է: Սա ամենաքիչ հավանականն է համարվում, քանի որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես կարելի է նման հնարավորությամբ սարք ստեղծել:

Երկրորդ մեթոդը գիտնականները համարում են մարդու կենսատեխնոլոգիական վերլուծությունը: Ներկայում մարդիկ սովորել են տելեպորտացիայի ենթարկել լույսի ֆոտոնները, սակայն ոչինչ չի խանգարում դա անել նաեւ մոլեկուլների պարագայում: Ավելի դյուրին կլինի ժամանակի մեջ ճամփորդության ուղարկել ոչ թե մարդուն ամբողջությամբ, այլ նրա մոլեկուլյար մոդելը: Այս խնդիրը պետք է լուծեն ինժեներն ու գենետիկայի մասնագետները միասին:

Մասնագետների նկարագրած երրորդ միջոցն ամենաիրականն է: Դրա համաձայն՝ ապագա կարելի է ուղարկել ոչ թե մարդու մոլեկուլները, այլ նրա ԴՆԹ-ի մասին տեղեկություն, իսկ ժամանման վայրում ճամփորդին կկլոնավորեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ