Մեքսիկայում բանդիտների եւ երկրի դաշնային անվտանգության ուժերի բախումների ընթացքում սպանվել է Կոմանդանտե Ցուլ մականունով Խուլիան Մանուել Լոյս Սալինասը: Այս մասին Twitter-ի պաշտոնական էջում գրել է Թամաուլիպաս նահանգի կառավարությունը:
Ըստ Lenta-ի՝ Կոմանդանտե Ցուլը ամենաշատ որոնվող նարկոբարոններից էր: Նա սպանվել է Ռեյնոսա քաղաքում:
Նահանգի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են զգուշություն ցուցաբերել, քանի որ նարկոկարտելի մյուս անդամների որոնման գործողությունը շարունակվում է: