News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ներառական աճը մնում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաջնահերթությունների թվում: Այսօր՝ ապրիլի 22-ին, ԱՄՀ կառավարման խորհրդի Միջազգային դրամաֆինանսական կոմիտեի (ՄԴԿ) հայտարարությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը: 

Նա զգուշացրել է, որ ինքնակենտրոն քաղաքականությունները խոչընդոտում են համաշխարհային տնտեսական աճին: Լագարդի խոսքով` առավել հավասար տնտեսական աճի դեպքում առեւտրային պատերազմների հավանականությունը փոքրանում է: Միջազգային կառույցի գործադիր տնօրենը նաեւ հավելել է, որ որքան համապարփակ լինի այդ աճը, այնքան ավելի փոքր կլինի ապօրինի հովանավորչական միջոցների հնարավորությունը:

ՄԴԿ եւ Մեքսիկային Կենտրոնական բանկի նախագահ Ագուստին Կարստենսն իր հերթին նշել է, որ ԱՄՀ-ն կխրախուսի արդար առեւտուրը՝ կենտրոնանալով լուծելի խնդիրների ուղղությամբ: Նա շեշտել է, որ բոլոր երկրներն էլ կիրառում են հովանավորչության այս կամ այն միջոցներ, սակայն ազատ եւ արդար առեւտուրը համընդհանուր անհրաժեշտություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ