News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի ուժեղ դոլարի ու դրա ավելի բարձր տոկոսադրույքի հեռանկարները հիմնավորում են տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Վաշինգտոնում կայացած ԱՄՀ/Համաշխարհայն բանկի գարնանային հանդիպումների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրը: 

Նրա խոսքով, եթե աճող դոլարի սցենարն իրականություն դառնա, այն կարող է ավելի արտահայտիչ դարձնել արժութային անհամապատասխանությունը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնց մեծամասնությունն ունի դոլարով արտահայտված զգալի պարտք:

Ազուրը նաեւ նշել է, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ հաջորդ չորեքշաբթի կհայտարարվի մեծ հարկային բարեփոխումների եւ հարկերի կրճատման մասին: Հարկային ոլորտի վերանայումը, ինչը կարող է ներառել խթաններ բիզնեսի «հայրենադարձության» եւ հարկերի կրճատման համար, կարող է ակտիվացնել տնտեսական գործունեությունն ԱՄՆ-ում՝ վեր մղելով դոլարը, շեշտել է պաշտոնյան:   Արդյունքում պարտք ունեցող երկրներում, որտեղ հարկերը գանձվում են ազգային արժույթով, դոլարի արժեքը կլինի ավելի ցածր՝ պարտքի վերադարձման տեսանկյունից:

Սա ճիշտ այն իրավիճակն է, որ տիրում է Կովկասում եւ Միջին Ասիայի երկրներում, որոնց տնտեսությունները հիմնականում հիմնված են դոլարի վրա:
ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս նրանց ձեռնարկել կառուցվածքային բարեփոխումներ՝ հաղթահարելու համար կախվածությունը նավթի գներից (նավթ արտահանողների համար), մետաղներից կամ այլ ապրանքներից (այնպիսի նավթի արտահանողների համար, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Տաջիկիստանը եւ Ղրղզստանը):

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսական աճը հիմնականում տեղի է ունենում նավթի եւ այլ ապրանքների գների բարձրացման շնորհիվ: Սակայն հետագա խոչընդոտներին ավելի լավ պատրաստվելու համար երկրները պետք է ավելի շատ հիմնվեն կայուն աճի վրա, նշել է Ազուրը: 

Ապրանքային գների մեկ այլ բացասական ռիսկ է ներկայացնում չինական տնտեսության հավասարակշռության վերահաստատումը, որն անդրադառնում է ծառայությունների եւ ներքին պահանջարկի վրա:

Ներկայում չինական տնտեսությունն ավելի արագ է վերականգնվում, քան վեց ամիս առաջ, ինչը լավ հնարավորություն կարող է հանդիսանալ շատ երկրների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ