News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ- Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ-ում իր երկրի դեսպան է նշանակել իր որդուն՝ արքայազն Խալեդին, հայտնում է Press TV-ն։

«Արքայազն Աբդուլահ բեն Ֆեյսալ բեն Թուրքին հեռացվել է ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնից։ Դեսպան է նշանակվել արքայազն Խալեդ բեն Սալման բեն Աբդել -Ազիզը»,- ասվում է հրամանագրում։

Այս նշանակումը ապրիլի 22-ին թագավորի արած կադրային փոփոխություններից մեկն է։ Բացի դրանից նա ինֆորմացիայի նախարար Ադել ալ Տորայֆիին փոխարինել է Գերմանիայում երկրի նախկին դեսպան Ավվադ բեն Ալ Ավվադով, պաշտոնից հեռացրել պետական ծառայության գործերով նախարար Խալեդ ալ Արջային ու բանակի հրամանատարին, ստեղծել ազգային անվտանգության կենտրոն ու նշանակել գլխավոր ներդրումային վարչության նոր ղեկավար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ