News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը կրկնել է իր հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեան սպառնում է իր երկրի ու ամբողջ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվանգությանը։ Այս մասին նախօրեին Հյուսիսային Կորեայի թերթերում հոդված էր հրապարակվել, որտեղ հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը Բիշոփի առաջին նման հայտարարությունն անվանել էր «կատարյալ անհեթեթություն» ու Ավստրալիային հանդիմանել «ԱՄՆ քաղաքականությանը կուրորեն նմանակելու» մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իսկ Բիշոփը այդ հոդվածին արձագանքել է, նորից հաստատելով, որ Հյուսիսային Կորեան հսկայական սպառնալիք է հարեւանների համար ու եթե նրան չզսպեն, ապա նաեւ ավելի լայն տարածաշրջանի համար՝ այդ թվում Ասվտրալիայի։

«Հյուսիսային Կորեան ճիշտ կաներ գումարները ոչ թե զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու վրա ծախսեր, այլ իր բազմաչարչար ժողովրդի վիճակը լավացնելու»,- հավելել է Ավստրալիայի ԱԳ նախարարը։

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը ՍԻդնեյում ԱՄՆ փոխնախագահ ՄԱյքլ Փենսի հետ շաբաթնօրյա բանակցություններից հետո Չինաստանին կոչ է արել օգտվել Փհենյանի վրա հսկայական ազդեցությունից, որպեսզի ստիպի նրան հրաժարվել հրթիռային ու միջուկային զարգացումից։

«Մենք համարում ենք, որ Չինաստանը ունակ է այս առումով շատ ավելին անել, քան արել է առայսօր»,- նշել է իր կողմից ԱՄՆ փոխնախագահը, բայց շտապել է ճշգրտել, որ «Փհենյանը չպետք է կասկածի ԱՄՆ-ի ու դաշնակիցների վճռականությանը՝ այդ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն պահպանելու հարցում»։ Փենսն այդ տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակիցներից է անվանել Ավստրալիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ