News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն ու նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կանցնեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, այս մասին են վկայում ընտրությունների առաջին փուլի նախօրեին բելգիական Libre պարբերականի կողմից հրապարակված սոցհարցման արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 Հարցման տվյալներով՝ Լը Պենը ստանալու է ընտրողների 26 տոկոսի ձայնը։ Նրան մի քիչ զիջում է նախկին վարչապետը՝ 22 տոկոսով։ Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել ՄԱքրոնը կդառնա երրորդը՝ ընտրողների 21 տոկոսի աջակցությամբ։

Պարբերականը չի նշել հետազոտությունն իրականացրած կազմակերպության անունը։

«Մենք կարող ենք ձեզ ցույց տալ հարցման արդյունքները, որը իրականացվել է թեկնածուներից մեկի շտաբի պատվերով՝ հասարակական կարծիքի հարցման խոշոր ինստիտուտի կողմից»,- ասվում է հրապարակման մեջ։

Ֆրանսիայում ապրիլի 23-ի առավոտյան բացվել են մոտ 67 հազար ընտրատեղամասեր, որտեղ իրենց ընտրությունը կարող են կատարել մոտ 47 մլն ֆրանսիացիներ։

Ֆրանսիայի նոր նախագահի անունը ֆրանսիացիները կկարողանան իմանալ մայիսի 7-ից հետո, երբ կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ