News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՃԱպոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը ապրիլի 23-ին հայտնել են, որ Խաղաղ օվկիանոսում համատեղ զորավարժություններ են սկսում ԱՄՆ ՌԾՈՒ ավիակիր հարվածային խմբի հետ՝ «Կառլ Վինսոն» ավիակրի ղեկավարությամբ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունները ապրիլի 23-ին են սկսվում։ Զորավարժությունների անցկացման վայրը Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասն է։ Մասնակցում են «Սամիդարե» ու «Ասիգարա» ականակիրները։ ԱՄՆ-ի կողմից «Կառլ Վինսոն» ավիակիրը ու այլ նավեր։ Մշակվելու են մարտավարական գործողությունների բոլոր տեսակները»,- ասվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պաշտոնական կայքում։

ԱՄՆ-ի ավիակիրների հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոնի» ղեկավարությամբ Կորեական թերակղզու ափերի մոտ էր ուղարկվել ապրիլի սկզբին Փհենյանի կողմից իրականացված հրթիռի փորձարկումից հետո։ Ավիակիրը մոտ մեկ ամիս կմնա այդ տարածաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ