News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են:

Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:

Մահացածներն են՝ Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երեւան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը եւ Երեւան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel Zafira-ն վարել է Երեւան քաղաքի Ավան 7-րդ փողոցի բնակիչ, 51-ամյա Լեւոն Ղազարյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissa Patrol-ի վարորդի ինքնությունը: Նա դեպքի վայրից հեռացել է:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ