News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ջավախքի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականութան դասագրքերի պակաս ունեն. տարիներ շարունակ այս դպրոցները դասագրքեր չեն ստացել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է jnews.ge-ից, մանկավարժները ահազանգում են՝ այլեւս անհնար է առանց դասագրքի դաս անցկացնել, արդյունք ակնկալել աշակերտից:

Վերջին անգամ Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր ստացել են 2015 թ. դեկտեմբերին, որոնք չեն համապատասխանել  ուսումնական ծրագրին եւ չեն բաժանվել աշակերտներին: Այսինքն, կարելի է ասել, որ Ջավախքի հայկական դպրոցների աշակերտները վերջին անգամ նոր դասագիրք են ստացել 2012 թ:

Տպել
Ամենաշատ