News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քվեարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ ընտրատեղամասերի բացումից երկու ժամ անց  ժամանելով երկրի հարավ- արեւմտյան Տյուլ քաղաք։ Օլանդը Տյուլի քաղաքապետն է եղել 2001-2008 թթ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նոր էր նախագահը քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, երբ նրան մոտեցել է մի տարեց կին, որը նրան դեղին թղթով փաթեթավորված նվեր է հանձնել ու ծրարով բացիկ։ Օլանդը ժպիտով ընդունել է նվերը։ ԸՆտրատեղամասում Օլանդը շփվել է այլ ընտրողների, նաեւ նրան սպասող լրագրողների հետ։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ