News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի գործով արդյոք քրեական գործ կհարուցվի, թե ոչ, դեռ պարզ չէ: NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը նշեց, որ նախաքննությունը դեռ շարունակվում է եւ միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի՝ քրեական գործ կհարուցվի, թե ոչ:

«Մենք հիմա սպասում ենք դեպքի տեսագրություններին: Կավարտվի գործի նախաքննությունը եւ պարզ կլինի` քրեական գործ հարուցվում է, թե ոչ»,-ասաց նա:

Մարկ Սաֆարյանը նշել էր, որ Դավիթի մահվան պատճառների մեջ նշված է, որ նա մահացել է խեղդվելու հետեւանքով (ստամոքսահյութը լցվել է նրա թոքերի մեջ) եւ արյան զեղումի:

Շվեդիայի արդարադատության կանցլերին են արդեն փոխանցվել դատաբժշկական փորձաքննության պատասխանները:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց, այդ վիճակում ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ