News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ  քննությունն իրականացվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Բացի այդ, քրեական գործով ներգրավվել է հանրային պաշտպան, քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` հոգեկան պակասությունների հետեւանքով:

Սոնա Տռուզյանի խոսքով՝ հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել են փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաքրեագիտական, դատակեսնաբանական եւ այլն: Հարցաքննվել է նաեւ կասկածյալը, խուզարկություններ է կատարվել նրա բնակարանում: Դատաբժշկական փորձաքննությունը կսկվի այսօր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Սպանվածի անձը հաստատվել է. նա պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաեւն է, 21 տարեկան: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ.Ա.-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ