News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը քվեարկել է նախագահական ընտրություններում՝ Պա- դե- Կալե դեպարտամենտում։ Լը Պենը առաջին փուլի արդյունքներին սպասելու է Էնեն – Բոմոնեի իր շտաբում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լը Պենը ընտրատեղամաս էր եկել մուգ տաբատե կոստյումով ու լավ տրամադրությամբ, սիրալիր ժպտալով բոլոր հավաքվածներին։ Նրա պիջակի վրա փակցված էր կապույտ վարդի ձեւով կրծքանշան, որը նրա նախընտրական քարոզչության խորհրդանիշն է։

Բազմաթիվ հարցումները մոտավորապես հավասար են գնահատում Լը Պենի ու նրա մրցակցի՝ նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մաքրոնի հնարավորությունները։ Նրանց միջեւ խզումը, տարբեր տվյալներով, կազմում է 1-ից 2․5 տոկոս։ Միաժամանակ երկրորդ փուլում Լը Պենի համար պարտություն են կանխատեսում, անկախ նրանից, թե ով կլինի նրա մրցակիցը։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ