News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում սեզոնի ավարտից հետո հանգստյան օրերը անցկացնելու է Նյու Ջերսի նահանգում իրեն պատկանող գոլֆ ակումբում։ Politico թերթը գրում է, որ հենց այդ վայրում է տեղի ունեցել նրա դստեր՝ Իվանկայի ու Ջարեդ Քուշների պսակադրությունը։

Ակնկալվում էր, որ ԱՄՆ առաջնորդն այլեւս չի այցելի Մար- ա-Լագո կալվածք մայիսից սկսած, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ հայտնի չեն։ Սպիտան տանը չեն պարզաբանում, թե տրանսպորտի որ տեսակից է մտադիր օգտվել նախագահը Վաշինգտոնից Նյու Ջերսի հասնելու համար։ Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ այդ նպատակով կգործածվի Air Force One –ի «կրտսեր եղբայրը»՝ Boeing 757-ը, որով նախագահը կթռչի մինչեւ Մարիսթաուն, կամ էլ մինչեւ Նյուարկ ու այնտեղից ուղղաթիռով անմիջապես ՝ գոլֆ ակումբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ