News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին այսօր մարդաշատ էր. հավատացյալները հավաքվել էին՝ Շուրիշկանի Ավետարան անունով հայտնի Բարսեղ Կեսարացու ավետարանը տեսնելու (ֆոտոռեպորտաժ):

2005 թվականից ի վեր Քրիստոսի Հարության տոնին հաջորդող կիրակի՝ Կրկնազատկին, հրաշագործ զորություն ունեցող Շուրիշկանի Ավետարանը Մատենադարանից Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի է բերվում:

Ավանդապատումների համաձայն՝ Շահ-Աբասի բռնի տեղահանության ժամանակ հայերն Ավետարանն Օշականից տարել են Պարսկաստան, եւ մինչեւ Հայաստան վերադարձնելը դարեր շարունակ Ավետարանը պահվել է Պարսկաստանի հայաբնակ Փերիա գավառի Շուրիշկան գյուղում, որտեղից էլ ստացել է իր անվանումը:

Ավետարանը գրվել է 1498 թվականին Վասպուրականի Քաջբերունի գավառում: Դրա զորության մասին բազմաթիվ պատմություններ կան: Ասում են՝ այն հիվանդություններ է բուժում, ցանկություններ կատարում: Ավետարանի զորության փառքը ժամանակին հասել է մինչեւ Հնդկաստան: Տարբեր բնակավայրերից գալիս էին Շուրիշկան՝ հրաշագործ Ավետարանի զորությամբ բուժվելու:

Ծնունդով Շուրիշկանից Շահեն Մանուկյանն ասում է՝ նույնիսկ պարսիկները, իրենց խոսքն արժեւորելու համար, այս Ավետարանն էին վկայակոչում. «Երդվում եմ Շուրիշկանաց Ավետարանով, որ սուտ չեմ ասում»: 

Ավետարանը բազմաթիվ անգամներ վտանգի տակ է եղել, նրա զորության մասին իմանալով՝ շատերն են փորձել այն յուրացնել: Շուրիշկանցի Ասատուր Գրիգորյանը պատմում է, որ Ավետարանը երկու անգամ գողացել են: Մեկ անգամ նույնիսկ գողանալուց հետո աղբյուրի կողքին հողի մեջ են թաղել, բայց յոթ տարի այնտեղ մնալուց հետո էլ Ավետարանը չի վնասվել: Այս պատմության ճշմարտացիության վկայությունը միայն խոնավությունից խունացած երկու էջերն են:

Շուրիշկանի Ավետարանը կազմված է 322 էջից, զարդարված է մանրանկարներով, կաշվե կազմը պատված է արծաթե ականակուռ կրկնակազմով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ