News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն նպատակ ունի տապալել Հյուսիսային Կորեայում գոյություն ունեցող կարգերը։Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է հյուսիսկորեական կառավարական թերթում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այդ պարբերականի տեղեկություններով, որը վկայակոչում է «տեղեկացված ռազմական աղբյուրները», Վաշինգտոնը թերակղզու ափերի մոտ է ուղարկել միանգամից մի քանի ավիակիր հարվածային խմբեր։ Փհենյանը համարում է, որ Վաշինգտոնը «փորձում է իրականացնել իր խելագար նկրտումները, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայում գոյություն ունեցող կարգերի տապալմանը»։

Այդ կապակցությամբ Մինչժու Չոսոնը նախազգուշացնում է, որ Կորեական ժողովրդական բանակը «անխնա հարվածներ կհասցնի իր հակառակորդներին՝ նրանց կողմից փոքրագույն սադրանքի դեպքում։ Ընդ որում ըստ հոդվածի, այդ հարվածները կունենան «այնպիսի ջախջախիչ ուժ», որ «ԱՄՆ-ի  ու նրանց խամաճիկների բանակները հիմնովին կոչնչացվեն ու մարդ չի մնա, որ կարողանա ստորագրել անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտ»։

Պարբերականը Դոնալդ Թրամփի ղեկավարած ամերիկյան վարչակազմին խորհուրդ է տալիս ողջամտություն դրսեւորել, քանի որ ագրեսորները «չեն կարողանա խուսափել միջուկային հարվածներից թե Կորեական թերակղզում, թե Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրենց բազաներում ,նաեւ ԱՄՆ մայրցամաքային մասում։ Ըստ Փհենյանի պաշտոնատար անձանց հայտարարությունների ու լրատվամիջոցների հրապարակումների՝ Փհենյանում մտահոգված են ԱՄՆ ՌԾՈՒ ԱՀԽ-ը Կորեական թերակղզուն մոտեցնելով։ ԱՄՆ փոխնախգահ Մայքլ Փենսը Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թրոյնբուլի հետ Սիդնեյում կայացած բանակցություններից հետո ասել է, որ ավիակիրը Ճապոնական ծով կժամանի մոտ օրերս։

Ավելի վաղ, ապրիլի 9-ին, ԱՄՆ ԶՈՒ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հաստատել էր, որ ԱՄՆ ԶՈՒ ԱՀԽ-ն ատոմային ավիակիր «Կառլ Վինսոնի» ղեկավարությամբ ուղեւորվում է դեպի Կորեական թերակղզի։ Խմբի կազմում են նաեւ CVW-2 ավիաթեւը, հրթիռային Michael Murphy եւ Wayne E հածանավերը , որոնք սարքավորված են տեղեկատվական կառավարման համակարգով, եւ հրթիռային Lake Champlain նավը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ