News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն ու էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մաքրոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, կանխատեսել է շվեյցարական Tribune de Geneve թերթը։

Ըստ պարբերականի հրապարակած հարցման արդյունքների՝ Մաքրոնը կստանա ձայների 24 տոկոսը, իսկ Լը Պենը՝ 23։

«Եթե քվեարկության ընթացքում հաստատվի այս սցենարը, դա կլինի պարզ երկնքում որոտացող ամպրոպի նման ։ Էմանուել Մաքրոնն ու Մարին Լը Պենը, երկու աութսայդերները, իրոք առաջ կանցնեն ֆրանսիական կառավարական ամենախոշոր կուսակցություններից առաջադրված թեկնածուներին», գրում է թերթը։

Պարբերականը նշում է, որ նման իրավիճակում ոչ «Հանրապետականներ» կուսակցության, ոչ էլ Սոցիալիստական կուսակցության թեկնածուները երկրորդ փուլ դուրս չեն գա, ինչը աննախադեպ է Հինգերորդ հանրապետության համար։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ