News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆինանսների նախարարության գլխավոր նպատակն է պատժամիջոցների միջոցով փակել ահաբեկչության ֆինանսավորումը ու բարեփոխել հարկային համակարգը, ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդի հետ հանդիպման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Հարկային բարեփոխումը կարող է սկզբնական ժամանակաշրջանում բյուջեի դեֆիցիտի պատճառ դառնալ, հավելել է նա։

«Պատժամիջոցներն իրոք արդյունավետ են։ Եվ մեր գլխավոր նպատակն է դրանց միջոցով կանխել ահաբեկչության ֆինանսավորումը։ Մեկ այլ նպատակ է հարկային բարեփոխումը, որը կօգնի շարքային ամերիկացուն ավելի շատ փող ստանալ»,- ասել է նախարարը։

Միաժամանակ Մնուչինը ընդունել է, որ առաջին փուլում բարեփոխումը կարող է որոշ դժվարություններ առաջացնել, օրինակ ավելացնել բյուջետային դեֆիցիտը։ Բայց բարեփոխման նպատակն է բարելավել ամերիկյան տնտեսությունը, ինչը շահավետ է ամբողջ աշխարհին, հավելել է նա։

Նախարարը նաեւ Լագարդին հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է նրա հետ աշխատանքին՝ համաշխարհային տնտեսության կայունացմանն ու ամրապնդմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ