News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քենիայի բնության հանրահայտ պաշտպան Կուկի Գոլմանը հրազենային վիրավորում է ստացել որովայնի մասում, Reuters գործակալությանն այս մասին հայտնել է անանուն աղբյուրը Գոլմանի շրջապատից։

Կուկի Գոլմանի ավտոմեքենան դարանակալման մեջ էր հայտնվել Քենիայի կենտրոնական շրջանում։ Առաջին օգնությունը ցուցաբերվել է Նայրոբիի հիվանդանոցում, որտեղ 73-ամյա բնապաշտպանին ռազմական ուղղաթիռով են տեղափոխել։

Վերջին ամիսներին Լայկոպիա արգելոցի տարածքում այսպես կոչված «արոտավայրերի պատերազմ» է ընթանում, որի պատճառը երաշտն է։ Անասնապահների կիսաքոչվոր ցեղերը, զինված նետերով ու ինքնաձիգներով, փորձում են ներթափանցել արգելոցի տարածք։ Արգելոցը, որը զբոսաշրջիկներ է գրավում ամբողջ աշխարհից, այդ տարածաշրջանի եկամուտի հիմնական աղբյուրն է ու պահպանվում է կառավարական զորքերի կողմից։

«Արոտավայրերի պատերազմը» արդեն 30 մահվան պատճառ է դարձել։ Կուկի Գոլմանի հիմնած արգելոցի վրա մեկ ամիս առաջ հարձակում էր իրականացվել, որն ուղեկցվել էր հրկիզումով։

Կուկի Գոլմանը «Ես երազել եմ Աֆրիկայի մասին» հանրահայտ գրքի հեղինակն է, որը էկրանավորվել է ամերիկացի ռեժիսոր Հյու Հադսոնի կողմից։ Ֆիլմում Կուկիի դերը կատարել է Քիմ Բեյսինգերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ