Սիրիական բանակը՝ դաշնակից ուժերի աջակցությամբ, զինյալներից ազատագրել է Խալֆայա բնակավայրն ու դրան հարակից յոթ բնակավայրերը Համա նահանգի հյուսիսում, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով կառավարական ուժերը ջախջախել են «Ջաբհաթ ան Նուսրայի» զինյալների վերջին խոշոր հենակետը այդ տարածաշրջանում։ Սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր ծայրահեղականներ, մնացածը փախուստի են դիմել, թողնելով զենքը։
Բանակին հաջողվել է գրավել յոթ ականանետ ու երկու մեքենա՝ թնդանոթներով։ Ոչնչացվել են 58 փոխադրամիջոցներ, երեք տանկ, ականապատված մեքենա ու զինամթերքի երեք պահեստ։ Սակրավորները սկսել են ականազերծել փողոցներն ու տները։