News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը՝ Կառլա Բրունի Սարկոզին Journal du Dimanche թերթում ֆրանսիացիներին կոչ են արել քվեարկել նախագահական ընտրությունների առաջին փուլում, որն առավոտից մեկնարկել է երկրում։

«Մեր ընտրական քվեաթերթիկներն այն հենակետերից են, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը, իսկ այն արժանի է, որ մենք նրան այս կիրակի մի քանի րոպե ժամանակ հատկացնենք, այդպես չէ՞»,- ասել է Լագարդը։

Թոփ մոդել, երգահան, երգչուհի ու Սարկոզիի երրորդ կին Կառլան էլ իր հերթին գրել է մի տեքստ, որում Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին կոչ է արել քվեարկել։ «Գնացեք քվեարկելու, նույնիսկ եթե վախենում եք, գնացեք քվեարկելու, որովհետեւ վախենում եք»,- ասվում է Սարկոզիի կնոջ կոչում։

«Գնացեք քվեարկելու, նույնիսկ եթե ոչ ձեր տղամարդու օգտին․․․ Կարճ ասած՝ գնացեք քվեարկելու»,- նման բառերով է ավարտվում երգչուհու կոչը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ