News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանական կղզիներից մեկի մոտ նավը բախվել է նավակայանին, ինչի հետեւանքով դիզելային վառելիք է թափվել օվկիանոս, հայտնում է El Mundo պարբերականը։

Նավակայանին բախվելուց հետո նավի վառելիքը սկսել է թափվել ջրի մեջ։ Չնայած այն փաստին, որ կղզու իշխանությունները ջրի աղտոտման վտանգը ցածր են գնահատում, բայցեւայնպես հարակից լողափերը փակվել են։

Կղզու իշխանությունները ավելի ուշ հայտնել են, որ վտանգը պահպանվում է միայն այն կղզում , որտեղ տեղի է ունեցել վթարը։ Վառելիքի թողած բիծը սկսվում է ափից մեկ կմ հեռավորության վրայից ու ձգվում 13․6 կմ։ Մասնագետների խոսքով մոտ 60 տոննա դիզելային վառելիք է արտահոսել, որի կեսն արդեն ոչնչացվել է։

Ապրիլի 21-ին, երբ նավը դուրս էր գալիս Գրան Կանարիա կղզու նավահանգստից, նավում անսպասելիորեն անջատվել է էլեկտրականությունը, ինչի հետեւանքով շարժիչները հնարավոր չի եղել անջատել։  Ջրի հոսքը լաստանավը տարել է դեպի նավակայան։ Բախման պահին նավում 140 մարդ կար։ Ուղեւորներից մի քանիսը թեթեւ վնասվածքներ են ստացել

Միջադեպի հետեւանքով նավակայանն ու լաստանավը լուրջ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունն ու արտակարգ ծառայությունները շարունակում են հետաքննել միջադեպը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ