News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա էր Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի՝ բնակիչների հետ հանդիպմանը: NEWS.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը նշեց, որ աջակցում է Տարոն Մարգարյանին, քանի որ կարծում է, որ այս տարիների ընթացքում նա բավականին շատ աշխատանք է կատարել Երեւանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար: Նա նշեց, որ Մալաթիայի բնակիչները գոն են նրա աշխատանքից եւ վստահ է, որ նրանք ընտրելու են նրան:

«Տարոն Մարգարյանի աշխատանքը շատ լավ եմ գնահատում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչությունը գոհ է նրա աշխատանքից, վստահ եմ, որ կրկին կընտրի Տարոն Մարգարյանին»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք Տարոն Մարգարյանին աջակցում է նրա համար, որովհետեւ իր եղբորորդուն նշանակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ»:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ