News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների կեսից ավելին չի աջակցում Դոնալդ Թրամփի գործունեությունը նախագահի պաշտոնում, այս մասին են վկայում հասարակական կարծիքի հրապարակված հարցումները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ NBC-ի ու Wall Street Journal–ի համատեղ հարցման, 40 տոկոսը աջակցում է Թրամփի գործունեությունը, 54 տոկոսը՝ չի աջակցում։ Բացի դրանից 35 տոկոսը Թրամփի աշխատանքը գնահատել է որպես լավ ու շատ լավ, իսկ 64 տոկոսը՝ որպես միջին կամ վատ։ Այդ հարցումը իրականացվել է ապրիլի 17-ից 20-ը։

Նմանատիպ արդյունք է ունեցել նաեւ մինչ այդ հրապարակված ABC/Washington Post հարցումը՝ հարցման մասնակիցների 42 տոկոսը աջակցում էր Թրամփի գործողությունները, իսկ 53 տոկոսը՝ ոչ։ Տվյալ հետազոտությունը նույնպես իրականացվել էր ապրիլի 17-ից 20-ը։

Թրամփը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը հունվարի 20-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ