News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության աջակցության վարկանիշը ՝ պաշտոնավարման առաջին 100 օրերի արդյունքներով, ամենացածրն է 1945-ից առայսօր, այս մասին են վկայում ABC News-ի ու Washington Post պարբերականի համար Langer Research Associates ընկերության իրականացրած հարցման արդյունքները։

Հարցման արդյունքներով, Թրամփի նախագահությունը դրական է գնահատել ընդամենը 42 տոկոսը, իսկ 53 տոկոսը չի հավանում այդ պաշտոնում նրա ձեռնարկած առաջին քայլերը։ Այս արդյունքնեը զգալիորեն ցածր են, քան Սպիտակ տան նախորդ ղեկավարներինը նախագահության 100 օրերից հետո։ Օրինակ Թրամփի նախորդ Բարաք Օբամային առաջին ամիսներին աջակցում էր ամերիկացիների 69 տոկոսը։

Ընդ որում հետազոտությունը ցույց է տվել, որ առանձին ոլորտներում Թրամփի հաջողությունները ավելի բարձր են գնահատվել։ Օրինակ ամերիկացիների համար աշխատատեղերի ստեղծման ոլորտում նախագահի քաղաքականությունն աջակցում է հարցման մասնակիցների 73 տոկոսը։ Սակայն այդ ուղղությամբ Օբաման միեւնույն է առաջ էր Թրամփից եւ ուներ 77 տոկոս դրական գնահատական։

Ընտրություններում Թրամփի օգտին քվեարկած ամերիկացիների 2 տոկոսը զղջում է իր ընտրության համար ։

Ամերիկացիների 61 տոկոսին դուր չի գալիս, որ Թրամփը իր փեսային՝ Ջարեդ Քուշներին նշանակել է իր խորհրդականը եւ որ դստերը՝ Իվանկային հնարավորություն է տվել մասնակցել քաղաքական որոշումների կայացման գործընթացում։

Հարցմանը, որը անցկացվել է ապրիլի 17-20-ը, մասնակցել է 1004 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ