News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական Handelsblatt պարբերականի տեղեկություններով Գերմանիայի ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ խստացվել են Brexit-ի բանակցություններում ԵՄ-ի  հիմնական սկզբունքները։ ԵՄ-ից դուրս գալու համար Մեծ Բրիտանիայից պահանջելու են կատարել բոլոր ֆինանսական պարտավորությունները ԵՄ մնացած երկրների նկատմամբ, հայտնել է թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթի նոր տարբերակը, որում շարադրված են Լոնդոնի հետ բանակցություններում Բրյուսելի կողմից ներկայացվելիք պահանջները։

Թերթը նշում է, որ փաստաթղթի նախորդ տարբերակում խոսքը Մեծ Բրիտանիայի «օրինական ու բյուջեին վերաբերող» պարտավորությունների մասին էր։ Այդ ձեւակերպումը կարելի էր մեկնաբանել որպես սահմանափակումներ, դրա համար էլ Գերմանիայի նախարարության պահանջով այն հանվել է տեքստից ։

Բացի դրանից Գերմանիայի Ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալու նրան, որ Brexit-ի մասին պայմանագրում նաեւ սահմանվի Եվրոպական ներդրումային բանկից, Եվրոպական ԿԲ-ից ու Եվրոպական զարգացման հիմնադրամից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կարգը։ Դրա համար էլ Բեռլինը պնդել է, որ այդ հարցը ամրագրվի փաստաթղթում։

Փաստաթղթի տեքստը պետք է հաստատվի ապրիլի 24-ին ԵՄ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, վերջնականապես այն կընդունվի ԵՄ-ի ապրիլի 29-ի գագաթնաժողովի ժամանակ։ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունները պետք է սկսվեն հունիսի 8-ին Բրիտանիայում արտահերթ ընտրություններից հետո, որոնց անցկացման մասին մի քանի օր առաջ անսպասելիորեն հայտնել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ