News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շինարարական նյութերի ֆրանկո- շվեյցարական արտադրող LafargeHolcim-ը, որը մինչ այդ խոստովանել էր, որ ֆինանսավորել է Սիրիայի զինված խմբավորումներին, մոտ ժամանակներս կարող է հայտնել ընկերության ղեկավարի հրաժարականի մասին, հայտնում է Financial Times թերթը։

Պարբերականին իրազեկ աղբյուրները հայտնել են , որ դեռ համաձայնեցված չեն այն պայմանները, որոնց դեպքում ընկերության ղեկավար Էրիկ Օլսենը կհեռանա իր պաշտոնից։ Ընկերությունը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը

Ավելի վաղ ֆրանսիական Monde թերթը հայտնել էր, որ LafargeHolcim Group -ը խոստովանել է, որ Սիրիայում իր գործարաններից մեկի ղեկավարությունը  2012-2014 թթ․ֆինանսավորել է զինված խմբավորումներին ՝ ձեռնարկության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու ու գործարանի գործունեությունը շարունակելու նպատակով։

Անցած տարվա հունիսին Monde –ն հայտնել էր, որ Սիրիայի հյուսիս- արեւելքում գտնվող Lafarge  ֆրանսիական ցեմենտի գործարանը 2013-2014 թթ․ անուղղակիորեն ֆինանսավորել է ԻՊ գործունեությունը՝ ձեռնարկության ղեկավարությունը հարկեր է վճարել ԻՊ զինյալներին, որոնք գրավել էին հարակից քաղաքներն ու ճանապարհները, որպեսզի կարողանա պահպանել արտադրությունը Սիրիայում ընթացող մարտական գործողությունների ժամանակ։

Լրատվամիջոցների տվյալներով, ընկերությունը խոստովանել է, որ իր տեղական մասնաճյուղը, որը մինչեւ երկու ընկերությունների միաձուլումը պատկանում է ր ֆրանսիական Lafarge–ին, «գումար էր փոխանցել երրորդ անձանց, որպեսզի այդ զինված խմբերից մի քանիսի հետ պայմանավորվածության հասնի»։ Թերթը նշել էր, որ գումարը ստացողների անձերը հայտնի չեն։ Ներքին հետաքննությունը եզրակացրել է, որ «գործարանի գործունեության շարունակությունը ապահովելու համար պահանջվող պայմանները անընդունելի են եղել»

LafargeHolcim ընկերությունը փորձել է արդարացնել իր սիրիական մասնաճյուղի գործողությունները։

Սիրիայում գործարանը դադարել է գործել 2014-ի սեպտեմբերի 19-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ