News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հրաժարվել է սեղմել ԱՄՆ դեսպան Մորին Կորմակի ձեռքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Յասենովեց համակենտրոնացման ճամբարում նացիզմի զոհերի հիշատակին կազմակերպված սգո արարողության ժամանակ, հայտնել է Blic թերթը։

Պարբերականը նշել է, որ սգո արարողության ժամանակ նախագահ Դոդիկը սեղմել է բոլորի՝ նույնիսկ իր քաղաքական ընդդիմախոսների ձեռքերը։ «Բայց երբ նրան ձեռք է մեկնել դեսպան Կորմակը, նա անտեսել է դեսպանին»։

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ պատժամիջոցներ է սկսում Դոդիկի դեմ՝ գործադիր հրամանի հիման վրա, որը թույլ է տալիս «պատժամիջոցներ սահմանել այն անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք խափանում են կամ կարող են խափանել 1995-ի շրջանակային խաղաղ համաձայնագիրը։ Վաշինգտոնի կարծիքով Դոդիկը ակտիվ խոչընդոտում էր տվյալ փաստաթղթի իրականացմանը։ Ի պատասխան՝ Դոդիկը հայտնել է, որ հպարտ է սահմանված պատժամիջոցների կապակցությամբ, քանի որ դրանք հաստատում են, որ ինքը հրաժարվել է սակարկել Սերբական Հանրապետության շահերով՝ չնայած ԱՄՆ-ի ճնշմանը։ Նրա կարծիքով,  իր դեմ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի կողմից՝ Կորմակի անձնական վրեժխնդրության պատճառով, որը ապարդյուն փորձել է նրա վրա ճնշում գործադրել։

Յասենովեցը 1941-ին ստեղծված մահվան ճամբարների համակարգ էր, որը տեղակայված էր Անկախ խորվաթական պետության տարածքում՝ Զագրեբից 60 կմ հեռավորության վրա ։ Տարբեր գնահատականներով խորվաթները այնտեղ սպանվել են 83 հազարից մինչեւ  700 հազար սերբեր, հրեաներ ու գնչուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ