News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 

Հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի թոռը՝ Արթուր Մուրադյանը, նույնպես միացել է Համահայկական սիմֆոնիկ նվագախմբին:

Պորտուգալիայում ծնված եւ այժմ Հոլանդիայում ապրող Արթուր Մուրադյանն այս օրերին Հայաստանում է: Ապրիլի 24-ին Արթուրը աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտների հետ համերգ է ունենալու Երեւանում:

Ալտահար Արթուր Մուրադյանին հանդիպեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Երաժիշտներով եկել էին՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

NEWS.am-ի հետ զրույցում 27-ամյա ալտահարն ասում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցում երաժշտությունն ու արվեստը կարող են մեծ դերակատարում ունենալ:

«Երաժշտությունը մարդկանց միացնում է, իսկ հենց մարդիկ միավորվում են, էմոցիոնալ մեծ դաշտ է ստեղծվում, որն ամենակարեւորն է»,- նշում է նա:

Այս կոնտեքստում Արթուրը կարեւորում է նաեւ իր պապի՝ Հայրիկ Մուրադյանի կատարած աշխատանքը, հիշեցնում է՝ Ցեղասպանությունից հետո պապը հավաքել ու պահպանել է երաժշտությունը: Հայրիկ Մուրադյանին Արթուրն այնքան էլ լավ չի հիշում. Փոքր է եղել, երբ նա մահացել է:

«Հայրիկ Մուրադյանը շատ բարի մարդ էր, շատերին էր օգնում, Ցեղասպանությունից հետո երաժշտությունը հավաքել է եւ պահպանել, ինչը շատ մեծ ու կարեւոր աշխատանք է՝ ըստ իս»,- ասում է Արթուրն ու քիչ անց շարունակում. «Ասում են, որ իմ ու Հայրիկ Մուրադյանի միջեւ նմանություններ կան»:

Նշենք, որ Արթուր Մուրադյանի ամբողջ ընտանիքը երաժիշտներ են: Մայրական պապիկն էլ հայտնի կոմպոզիտոր Հարություն Դալլալյանն է:

Լուսանկարները՝ NEWS.am—ի եւ Արթուր Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ