News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից որն էլ ընտրվի՝ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը կկարողանա աշխատել նրա հետ: Այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՝ նշելով, որ Ֆրանսիայի հայ համայնքն այժմ նախընտրած թեկնածու չունի:

«Տարբեր թեկնածուներ այս անգամ սկսել են նույնիսկ Արցախի հարցի մասին խոսել, ոչ միայն՝ Հայոց ցեղասպանության: Հայ համայնքը որոշել է չաջակցել ոչ մեկին, բայց ընտրություններից հետո ով էլ ընտրվի՝ վստահ եմ, որ հայ համայնքը կկարողանա նրա հետ աշխատել»,-ասաց նա:

Կիրո Մանոյանն անդրադառնալով զգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելուն, նշեց, որ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբն այս ուղղությամբ շարունակելու է աշխատանքները:

«Նախագահի թեկնածուներից մեկը խոստացել է, որ անպայման կանցկացնի , ապագայի հարց է սա, քանի որ նախագահական ընտրություններից հեոո Ազգային Ժողովի ընտրություններ տեղի կունենան, հետո նոր պարզ կլինի այդ հարցը կբարձրավի, թե ոչ եւ ինչ ձեւով կբարձրացվի»,-ասաց նա:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին չեղարկել է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Ֆրանսիայում տեղ է ունենում նախագահական ընտրություններ: Նախագահական պաշտոնի համար մրցապայքարում իր թեկնածությունն է առաջադրել 11 քաղաքական գործիչ:

Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուն առավել մոտ չորս թեկնածուներն են՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Հանրապետականներ» կուսակցության պահպանողական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող Էմանուել Մակրոնը, «Չհնազանդվող Ֆրանսիան» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ