News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերը ունեն «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:

«Ես հավատում եմ, որ հնարավոր է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթի Էմանուել Մակրոնը, իսկ Մարին Լը Պենը հայտնվի երկրորդ տեղում: Հետեւելով քաղաքական ճանապարհին, կարծում եմ, որ Էմանուել Մակրոնը հնարավոր է, որ Արցախի հարցում, Հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձեւն ընդունելու հարցում  իր մոտեցումն ունենա, Ժան-Լյուկ Մելանշոնը նույնպես դրական վերաբերմունք ունի հայերի նկատամաբ, իսկ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Արցախի եւ հայ ժողովրդի վերաբերյալ ունի դրական մոտեցում: Բայց սա չի նշանակում, որ Ֆրանսու Օլանդից ավելի բացառիկ բաներ անեն, Ֆրանսուա Օլանդը կմնա ֆրանսահայերի քաղաքական պատմության մեջ այս առումով բացառիկ տեղում: Երանի այն թեկնածուները, որոնք հաղթեն, իրենց խոստումները կատարեն, տեր կանգնեն հայ ժողովրդին՝ ֆրանսահայությանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Ֆրանսիայում տեղ է ունենում նախագահական ընտրություններ: Նախագահական պաշտոնի համար մրցապայքարում իր թեկնածությունն է առաջադրել 11 քաղաքական գործիչ:

Նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուն առավել մոտ չորս թեկնածուներն են՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Հանրապետականներ» կուսակցության պահպանողական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող Էմանուել Մակրոնը, «Չհնազանդվող Ֆրանսիան» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը:

Տպել
Ամենաշատ