Լիտվայի Կաունաս քաղաքի մայր տաճարում մատուցվել է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։
Պատարագը մատուցել է Լիտվայի արքեպիսկոպոս Մենգինաս Վիրբալասը։ Այս մասին իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Դեսպանի խոսքով, լիտվացիներն ու հայերը հավաքվել են Սուրբ Պետրոսի ու Պողոսի մայր տաճարում՝ Լիտվայի ամենամեծ տաճարում։ Իր ելույթում դեսպանը նշել է, ո ր Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն անբարոյական է, այլեւ անհիմն։
At #Kaunas Basilica Cathedral Archbishop Virbalas celebrated a mass dedicated 2 102nd Anniversary of #ArmenianGenocide @armemblit #Lithuania pic.twitter.com/8nFS9okDoo
— Tigran Mkrtchyan (@TMkrtchyan) April 23, 2017