News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պատմական է անվանել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Այս մասին նա հայտնել է, որ Էնեն -Բոմոնում հանրահավաքի ժամանակ իր ելույթում, շեշտելով, որ նախագահի «ժողովրդական թեկնածու է», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սա պատմական արդյունք է»,- ասել է Լը Պենը։ Առաւջին փուլում իր արդյունքը նա համարում է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»։

Լը Պենը նաեւ երկրի քաղաքացիներին կոչ է արել աջակցել իրեն ընտրությունների երկրորդ փուլում ու դեմ քվեարկել «անվերահսկելի գլոբալիզացիային»։

Ազգային ճակատի նախագահ Մարին Լը Պենն ու «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մաքրոնը առաջատար են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում։

Նշենք, որ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանուա Ֆիյոնն ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը։

Ֆիյոնը նաեւ հայտնել է, որ ընտրություններին քվեարկելու է Էմանուել Մաքրոնի օգտին։ Նա նշել է, որ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը կարող է երկիրը տանել դեպի ձախողում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ