News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 2016 թվականին ռազմական ծախսերը, հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, աճել են (1.7%): Ռազմական ծախսերի աճ է արձանագրվել Արեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, իսկ ռազմական ծախսերի նկատելի նվազում արձանագրվել է նավթ արտահանող երկրներում, երկուշաբթի հայտարարել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային կենտրոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կենտրոնը վերլուծել է ամենամեծ ռազմական ծախսերն ունեցող 15 երկրների 2016թ. տվյալները:

Փորձագետները նշում են, որ անցած տարվա առանձնահատկություններից է համարվում այն, որ 2010 թվականից ի վեր առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայում նկատվում է ռազմական ծախսերի աճ, իսկ Արեւմտայան Եվրոպայում նման աճ դիտվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:

Ըստ կենտրոնի տվյալների՝ ընդհանուր առմամբ համաշխարհային ռազմական ծախսերը 2016 թվականին կազմել են 1686 մլրդ դոլար եւ 2015 թվականի համեմատ աճել են 0.4%-ով: Ընդհանուր գումարը հավասար է գլոբալ ՀՆԱ-ի 2.2%-ին եւ յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 227 դոլարի չափով:

Ըստ տվյալների՝ ամենամեծ ռազմական ծախսերն ունեցող երկիրը մնում է ԱՄՆ-ն, որի մասնաբաժինը ոլորտի միջազգային ծախսերի մեջ կազմում է 36%: Երկրորդ տեղում Չինաստանն է (13%): Երրորդ տեղում Ռուսաստանն է (4.1%), նրան հաջորդում է Սաուդյան Արաբիան (3.8%), իսկ հնգյակը եզրափակում է Հնդկաստանը (3.3%):

Կենտրոնի զեկույցում նշվում է, որ ծախսերի աճը շարունակվում է Ասիայի եւ Օվկեանիայի, Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրներում, Հյուսիսիային Աֆրիկայում:

Ծախսերը նվազել են Մերձավոր Արեւելքի, Կարիբյան ավազանի, Աֆրիկյան մի շարք երկրներում, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում:

Մյուս ուշագրավ հանգամանքը, ըստ վերլուծության, նավթ արտահանող երկրներում ռազմական ծախսերի նվազումն է, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Հարավային Սուդանը, Ադրբեջանը, Իրաքը: Փորձագետները դա բացատրում են նավթի եկամուտների անկումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ