News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունն ավարտել է նոր՝ կատարելագործված ռադարի ստեղծումը, որը թույլ կտա արդյունավետորեն պայքարել Հյուսիսային Կորեայի հրետանու եւ հրթիռային սպառնալիքի դեմ: Սպառազինությունների գնման վարչությունից հայտնել են, որ դրա առաջին մատակարարումները զորքերին տեղի կունենան արդեն 2018 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ համակագն ի զորու է կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները եւ պիտանի է ռազմական գործողությունների համար»,- ասել են վարչությունից:

Ռադարի մշակման աշխատանքները շարունակվել են վեց տարի, այդ նպատակով մոտ 50 մլն դոլար է ծախսվել: Համալիրը թշնամու հրետանին նկատելու մեծ հեռահարություն ունի (60 կմ) եւ կարող է անդադար աշխատել ութ ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ