News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում կտրուկ աճել է կիբերհանցագործությունների թիվը: 2016 թվականին ինտերնետ-տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցագործությունների թիվը հասել է 82.649-ի, մինչդեռ 2015-ին ոստիկանությունը կիբերհանցագործության 45.793 դեպք էր գրանցել, հաղորդում է Die Welt պարբերականը:

Միաժամանակ նշվում է, որ բացահայտումների մակարդակը նույնպես ավելացել է 5.9 տոկոսով՝ հասնելով 38.7 տոկոսի:

Նշվում է, որ 2016 թվականին 25 տոկոսով ավելացել է համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների թիվը. գրանցվել է 4.422 նման հանցագործություն: Դրանց շարքին են դասվում, օրինակ, DDoS-գրոհները: Նման հանցագործությունների բացահայտման մակարդակը նվազել է 4.6 տոկոսով՝ կազմելով 22.1 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ