News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլա Խան Հաբիբին եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Կադամ Շահ Շահիմը  հրաժարական են ներկայացրել՝ երկրի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի վրա «Թալիբան»  շարժման գրոհայինների հարձակումից հետո, որի հետեւանքով ավելի քան 150 զինվոր է սպանվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը հրաժարական են ներկայացրել, որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ»,- նշվում է նախագահի գրասենյակի Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Թալիբան» շարժման գրոհայինները ռազմաբազայի վրա հարձակվել էին անցած ուրբաթ: Wall Street Journal պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է ավելի քան 170 զոհի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ