News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի փոխոստիկանապես Լեւոն Երանոսյանն այսօր՝ ապրիլի 24-ին, խուսափեց պատասխանել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դանակահարության ելքով վիճաբանության հետ իր եւ եղբոր կապի վերաբերյալ հարցին:

Լրագրողների հարցերին Երանոսյանը միայն ժպիտով էր արձագանքում, նրա փոխարեն հարցերին պատասխանում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում եւ դրա ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (Խուլիգանությունը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 17-ամյա Արայիկ Մելքոնյանը, 26-ամյա Հակոբ Մելքոնյանը եւ 53-ամյա Մելիք Մելքոնյանը:

Ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների, հարձակվողները դուրս են եկել գյուղապետարանի շենքից: Միջադեպին առնչություն են ունեցել Երանոսյանյան եղբայրները եւ նրանց հարազատները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ