News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կարեւոր է աշխարհին հասանելի դարձնել գաղափարը` Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երեւույթի շարունակությունն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքով, 20-րդ դարի ոճրագործության` առաջին Ցեղասպանության արդյունքում բնաջնջվեց մի ողջ ժողովուրդ, կանխամտածված սրի քաշվեց հայ ազգի մտավորականությունը, ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ:

«Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց: Գաղթի ճանապարհը` որպես փրկության փարոս հռչակած հայերը, ցրվեցին աշխարհով մեկ` յուրաքանչյուրն իր գենետիկ հիշողության մեջ պահպանելով հայրենազրկության դառը ցավն ու կարոտը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը հետեւողականորեն շարունակում է պայքարը Ցեղասպանության փաստի ճանաչման շուրջ: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներ ընդունել են Ցեղասպանության փաստը։ Գործընթացը շարունակվում է չնայած Թուրքիայի ժխտմանն ու այդ ուղղությամբ տարվող հսկայածավալ աշխատանքին: Մեզ համար կարեւոր է աշխարհին հասանելի դարձնել գաղափարը` Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից այդ ահասարսուռ երեւույթի շարունակությունն է: Մենք հաստատակամ ու անդրդվելի ենք մեր պայքարում:

Այսօր պայքարի, բայց նաեւ խոնարհման օր է: Մենք գլուխ ենք խոնարհում 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջեւ», - գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ