News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումը կխանգարի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ իր Թուրքիայի զարգացմանը: Այս մասին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն  Արփի Վարդանյանը:

Նրա կարծիքով՝ այս հանրաքվեն երկրին ոչ մի լավ բան չի տա, այն համապատասխանում է միայն Էրդողանի շահերին:

Անդրադառնալով ամբողջ աշխարհի հայության Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարած աշխատանքներին՝ նա նշեց, որ վերջին տարիներին շատ բան է արվել: Նրա խոսքով՝ դեռեւս 50 տարի առաջ ոչ մեկը Հայոց ցեղասպանության մասին ոչինչ չգիտեր, իսկ այսօր ամերիկյան 50 նահանգներից 45-ը եւ աշխարհի ավելի քան 20 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ավելին՝ վերջերս ֆիլմ է թողարկվել ամերիկացի հայտնի դերասանների մասնակցությամբ՝ «Խոստումը»:

«50 տարի առաջ այս ամենը չկար: Այնպես որ՝ աշխատանքներ արվում են եւ շատ լուրջ: Սակայն սա չի նշանակում, որ կարելի է կանգ առնել կամ տեմպերը դանդաղեցնել: Մինչեւ աշխարհի բոլոր երկրները եւ մասնավորապես Թուրքիան Ցեղասպանությունը չճանաչեն, մենք պետք է շարունակենք աշխատել: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում յուրաքանչյուր երեխա Հայոց ցեղասպանության մասին պետք է իմանա: Եթե մարդիկ այս մասին չիմանան եւ դասեր չքաղեն, պատմությունը կարող է կրկնվել»,- ասաց նա:

Արփի Վարդանյանը հավելեց, որ եթե Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչի, ապա սա շատ բան կտա առաջին հերթին թուրք ժողովրդին եւ ցույց կտա, որ նրանք իրենց անցյալը չեն ժխտում եւ դրանից չեն հրաժարվում: Նա հիշեցրեց, որ 1996 թվականին Ամերիկայի Հայկական համագումարը կայք է բացել, որտեղ թուրքալեզու տարբերակ է ստեղծվել, որպեսզի թուրք ժողովուրդը Ցեղասպանության մասին կարդալու հնարավորություն ունենա եւ իմանա, թե 102 տարի առաջ ինչ է տեղի ունեցել:

«Սակայն հանրաքվեն կարող է խանգարել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, եւ ընդհանրապես Թուրքիայում ամեն ինչին խանգարի: Ընդհանուր առմամբ Թուրքիայի համար այս հանրաքվեն լուրջ հետքայլ էր»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ