News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սթրեսի մեջ ոչ թե «Ծառուկյան» դաշինքի անդամներն են, այլ լրագրողները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքի անդամները լարված սպասում են, թե իրենց ճակատագիրն ինչպես է որոշվելու:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ սթրեսի մեջ ոչ թե իր թիմակիցներն են, այլ լրագրողները. «Սթրեսի մեջ լրագրողներն են, ձեր ցավը տանեմ, իրենք շատ հանգիստ են»։ Նա նշեց, որ այն տեղեկությունները, թե իր թիմից Նապոլեոն Ազիզյանը նույնպես իր ճակատագրի համար անհանգստացած է, իրականությանը չեն համապատասխանում. «Նա իմ գործընկերն է, իր առողջական վիճակը լավ չէ, բուժման մեջ է, որպեսզի չանհանգստանաք, գնացեք իր հարցազրույցները կարդացեք»,-հայտարարեց Ծառուկյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների «Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, թեեւ ընտրվել է, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է իր հավաքած ձայներով:

Ըստ այդմ, Ազիզյանը հրաժարվել է մանդատից եւ արդեն իսկ դիմում է ներկայացրել: Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել էր, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որեւէ բանից տեղյակ չէ եւ եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»:

Ըստ մամուլի տեղեկությունների, ընտրություններից առաջ «Ծառուկյան» դաշինքի բոլոր թեկնածուները նման դիմումներ են գրել, որպեսզի հետո Գագիկ Ծառուկյանը հնարավորություն ունենա որոշելու, թե ով պետք է անցնի խորհրդարան, ով՝ ոչ:

Տպել
Ամենաշատ