News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեր ազգն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն եւ նպատակ: Դրան հասնելու համար մի լուծում կա. միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Ուրիշներին մուրալ՝ ճանաչել Ցեղասպանությունը, թուլության նշան է: Պետք է լինես ուժեղ, կայացած, որպեսզի ուրիշներին ստիպես, հորդորես ճանաչել քո արդար դատը: Մինչդեռ Հայաստանը բացարձակ այլ ուղղությամբ է գնում: Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, ուղղակի ողբերգական է»,- հայտարարեց Մանուկյանը:

Նա կրկին խոսեց արտագաղթի խնդրից՝ մատնանշելով. «10 տարի առաջ այս ճանապարհն անցնում էինք 2-2.5 ժամում՝ կամրջից մինչեւ հուշահամալիր, այսօր 25 րոպեում ենք անցել: Հայաստանում մարդ չի մնացել, երկրից տարեկան 50 հազար մարդ է արտագաղթում: Սա իրական ցեղասպանություն է: Այսպես ցեղասպանության դասերից ոչինչ չենք քաղում»:

Ուժեղ Հայաստանը, ըստ Մանուկյանի, նշանակում է արդար ընտրված իշխանություն, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ, սեփական երկրի զարգացման ճանապարհը գծած ու դրանով անցնող երկիր: «Մի՞թե չէր կարելի անկախության այս տարիներն օգտագործել ուժեղանալու համար: Ուժեղանում ենք միայն պոռոտախոսությամբ, դրոշ վառելով, թուրքերին հայհոյելով, եւ դրանք դարձել են հայրենասիրության դրսեւորում: Սա չէ զարգացման ճանապարհը, սա չի բերի Ցեղասպանության ճանաչման»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Դիտարկմանը, որ իր ներկայացրած քաղաքական ուժին մեղադրում են զիջողականության մեջ, Արամ Մանուկյանը հակադարձեց. «Մենք չենք ասում հաշտվել Անկարայի հետ, ասում ենք՝ տնտեսական հարաբերություններ ունենալ, զարգացնել երկիրը, եւ ուժեղի դիրքերից մեր պատմական արդար դատի լուծում պահանջել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ